Եվ այսպես, Աննա Հակոբյանի՝ ոչ փաստացի ամուսին Փաշինյան Նիկոլը երեկ առավոտ ծեգին, վատ երազ տեսածի կամ տնական օղի խմածի նման զարթնեց ու մտավ իր «երազանքի մոլորակ» ֆեյսբուք ու հայտարարեց.«1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:
Իհարկե, այլեւս անլուրջ է Փաշինյանի որեւէ ասածի տակ լուրջ եւ բովանդակալից խոսքեր գտնելը, ինչպես նաեւ, անիմաստ է թվարկել նրա այդ ասածին հակասող մյուս հայտարարությունները մեջբերելը: Մարդը ցայնտոնտի մեջ ընկած պարտության մեղավորներ է փնտրում՝ 11 հազար դասալիքներ, զինվորականներ, արցախծցիներ, դաշնկացկականներ, ռուսներ, գեներալներ… մի խոսքով, հիմա հերթը հասավ 1994թ-ին:
Որպես «մեծահոգության մարմնացում», Փաշինյանը նաեւ ուղիղ եթերում բանավեճի հրավիրեց Հայաստանի նախկին երեք նախագահներին: Ինչպես եւ սպասելի էր, բոլոր նախագահները մերժեցին հեծանվարշավի ռեկորդակիր, «պերաշկու» սիրահար, «խմուկ-քնուկ» վիճակում նկարը ֆեյսբուք գցող, տիկտոկեր, ֆեյսբուքի մագնատ, ստախոսության ու մանիպուլիացիայի մեծ վարպետ, լաչառությամբ բոլոր կականց հաղթող Փաշինյան Նիկոլին: Սուբորդինացիայի խնդիր կա այստեղ…Փաշինյանը չունի նախկին նախագահներից որեւէ մեկի կշիռը, երկրի համար ունեցած վաստակը, մարդկային ու երկրի ղեկավարի այն արժանիքները, որի հետ նրանք դուրս գային բանավիճեն: Նա եթերում ստերը մանիպուլիացիայով առաջ կտանի, կղժղժա, լաչառություն կանի, կճչա, բոլորին հունից կհանի ու իր Պողոսների մոտ հաղթած դուրս կգա…Իսկ նախագահները չեն իջնի այդ կենսամակարդակին եւ նույն կերպ իրենց չեն դրսեւորի…
Սակայն, հաջորդիվ Փաշինյանը պնդեց իր հրավերը.«Սա իրականում ճշմարտության պահ է, որովհետև բանավեճը, որ առաջարկել եմ Հայաստանի նախագահներին, կարևորագույն նշանակություն պետք է ունենար այն հարցում, որ ժողովուրդը վերջնական ու աներկբա եզրակացություն աներ, թե ի վերջո ինչ է տեղի ունեցել երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում՝ ով է մեղավոր, ինչում է մեղավոր և ով՝ ինչում է մեղավոր: Սա բացառիկ հնարավորություն է, որ ինֆորմացիայի առաջնային կրող մարդիկ դեմ դիմաց հանդիպեն և հեռավար ու հեռակա բանավեճը եզրափակեն առերես բանավեճով: Ընդ որում՝ սա միայն անցյալի մասին խոսակցություն չէ, այլ՝ ապագայի ռազմավարությունները որոշելու, ապագայի ռազմավարություններում կողմնորոշվելու համար առանցքային մի իրադարձություն: Խնդիրը միայն բանավեճի մեջ չէ, այլև՝ սեփական ժողովրդին սեփական պատմությունը մեկնաբանելու, այն հասկանալու հնարավորություն տալու կամ դրանից զրկելու մասին է»:
Հրավերքի այս պնդումը Փաշինյանի կողմից արդեն մտածելու տեղիք է տալիս եւ նման է շանտաժի. գուցե այդ բանավեճը կլինի՞ 2020թ-ի պատերազմի «սեւ արկղի» բացումը, գուցե կլինի 2018թ-ի «իշխանափոխությա՞ն» «սեւ արկղի» բացումը: Ակնհայտ է, որ նրա սպառնում է ոմանց՝ շատ գաղտնիքներ բացահայտելու: Իհարե, նրա խոսքերը համոզիչ չեն այն ստախոսի նման, ում տունը հրդեհվում է, ոչ ոք օգնության չի հասնում, մտածում են՝ խաբում է: Ու՞մ էր ուղղված այս «շանտաժը»….1994թ-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը եղել է ՀՀ նախագահը եւ Փաշինյանի քաղաքական կնքահայրը, նրանք իրար հետ շատ են շփվել, եղել են մտերիմներ, խոսել Արցախի հարցերի մասին: Գուցե Փաշինյանը որոշ խոսքեր կհիշեցնի՞ իր «կնքահորը»:
Իսկ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը եղել է Փաշինյանին անմիջապես նախորդողը, նրանից առաջ բանակցողը, Փաշինյանին նա է փոխանցել բանակցային փաթեթը ու վերջին ամենատեղյակը…նաեւ՝ 2018-ից…
Նաիրա Վանյան
