Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են.«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «1994 թվականից, այսինքն՝ զինադադարից հետո, բանակցային գործընթաց էր ընթանում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու շուրջ»։
«Բանակցային գործընթացն այլ բովանդակություն չուներ։ Հայաստանի Հանրապետությունում այլ բովանդակության մասին դիսկուրսներ են մտցվել բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար»,- սոցցանցերում գրել է վարչապետը։
«Այս համատեքստում ես մեծ սխալ թույլ տվեցի. 2018 թվականին, երբ ծանոթացա բանակցությունների բովանդակությանը, ինքս ինձ չխոստովանեցի վերը նշվածը (ձեր իմացած մոդելի իմ հայրենասիրությունը թույլ չտվեց դա անել) և, հետևաբար, ժողովրդին չբացատրեցի այս ամենը. »,- նշել է Փաշինյանը»։
