«Նախագահը պետք է որոշի՝ ցանկանում է իր կյանքը շարունակել ճաղերի հետևո՞ւմ, թե՞ ազատության մեջ». Վրաստանի վարչապետ

Ճեպազրույցի ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է.« Եթե ​​Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին որոշի երկրում նոր խորհրդարանական ընտրություններ նշանակել, որոնց համար իրավական հիմքեր չկան, դա նրա համար քրեական պատասխանատվություն կառաջացնի»:
Շաբաթ օրը նախագահ Զուրաբիշվիլին, որի լիազորությունների ժամկետը լրանում է դեկտեմբերի 29-ին, հանդիպել է ընդդիմության առաջնորդների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը կողմերը քննարկել են երկրում նոր ընտրությունների անցկացման թեման։ Նախագահը մտածելու համար ժամանակ է հատկացրել մինչև կիրակի ժամը 21:00-ն։
«Կարծում եմ, որ Սալոմե Զուրաբիշվիլին բավականաչափ խելամտություն կունենա և՛ ինքը չխախտելու Քրեական օրենսգիրքը, և՛ թույլ չտալու որևէ մեկին խախտել այնպիսի նորմերը, որոնք նախատեսում են երկարաժամկետ ազատազրկում: Խելացի մեկը Զուրաբշվիլիին խորհուրդ է տվել ընտրություններ չնշել»,- ասել է Կոբախիձեն։