«Մինչև երեք կամիկաձե անօդաչու թռչող սարք հարվածներ է հասցրել Ռուսաստանի Կազան քաղաքի մի շարք բնակելի բարձրահարկերի վրա, շաբաթ առավոտյան հայտնել են տեղական իշխանությունները: Մի քանի լրատվամիջոցներ հրապարակել են, կարծես, ականատեսների կողմից նկարահանված տեսահոլովակներ, որոնք պատկերում են հարձակման պահը և դրա հետևանքները։
Շաբաթ ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Telegram-ի սեփական ալիքում հայտնել էր, որ իր հակաօդային պաշտպանությունը մեկ «ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցել Թաթարստանի Հանրապետության վրայով», որի մայրաքաղաքը Կազանն է։ Ավելի ուշ հայտարարությունը մեջբերել է քաղաքապետարանը»։
RT
