Պարզվեց, որ Բայդենն ավելի շատ մարդ է, քան քաղաքական գործիչ. Պուտին

ի Իր տարեվերջյան ասուլիսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանելով հարցին, թե ինչ կարծիք ունի ԱՄՆ հեռացող նախագահ Ջո բայդենի՝ որդուն ներում շնորհելուն, պատասխանել է.«Դա այնքան նուրբ հարց է: Նա քաղաքական գործիչ է։ Եվ միշտ կարևոր է, թե ինչն է ավելի շատ քո մեջ՝ քաղաքական գործիչ, թե մարդ։ Պարզվեց, որ Բայդենն ավելի շատ մարդ է, ես նրան չէի դատապարտի սրա համար»։

Պուտինը նշել է Ռուսաստանի պատմության օրինակները՝ հիշատակելով խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինի ավագ որդի Յակովին, ով մահացել է 1943 թվականին քաղբանտարկյալների համար նախատեսված գերմանական համակենտրոնացման ճամբարում, երբ հայրը հրաժարվել է նրան փոխանակել գերմանացի ֆելդմարշալ Ֆրիդրիխ Պաուլուսի հետ։ Ստալինը, իբր, ասել է . «Ես ֆելդմարշալին զինվորի հետ չեմ փոխի»։

Այն ժամանակ ամեն ինչ այլ էր, ընդգծել է Պուտինը։ Այն ժամանակ հանձնվելը համարվում էր դավաճանություն, քանի որ երկիրը գտնվում էր «լիակատար կործանման եզրին»։ Խոսքը ողջ ազգի գոյատևման մասին էր, և հաղթանակի համար պայքարելու համար ձեռնարկված միջոցները «կոշտ էին, եթե ոչ դաժան», — ասաց նա:

Հիշեցնենք, որ Բայդենը ներում է շնորհել իր որդուն, ով դատապարտվել էր թմրանյութ գնելու ժամանակ իր երկարամյա կախվածության մասին ստելու համար: Առանձին գործով նա սեպտեմբերին իրեն մեղավոր է ճանաչել երեք հանցագործության և վեց հարկային իրավախախտումների համար: Բայդենը ներում  շնորհեց իր որդուն դեկտեմբերի 1-ին, չնայած բազմիցս խոստացել էր դա չանել: