Ռուսաստանում գնացքների բախման հետևանքով երկու մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են

Չորեքշաբթի Ռուսաստանի Մուրմանսկի մարզում մարդատար գնացքի բախման հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս 27-ը, այդ թվում՝ երեք անչափահաս, տուժել են։ 

Երկհարկանի մարդատար գնացքը, որը տեղափոխում էր 326 ուղևոր, Մուրմանսկից Սանկտ Պետերբուրգ էր մեկնում, երբ միջադեպը տեղի ունեցավ Կնյաժայա կայարանում տեղական ժամանակով 16:15-ի սահմաններում (13:15 GMT): Մարդատար գնացքի չորս վագոն դուրս է եկել ռելսերից. 

Երկու տուժածներ մահացել են վնասվածքներից, ևս մի քանիսը շարունակում են մնալ ծանր վիճակում, հինգշաբթի առավոտյան իր Telegram ալիքում հայտարարեց նահանգապետ Անդրեյ Չիբիսը։ Նա ավելի վաղ հայտարարել էր, որ առնվազն 17 մարդ հոսպիտալացվել է և ստանում է հնարավոր լավագույն բուժօգնություն։

Ռուսական երկաթուղիների պաշտոնական Telegram ալիքը հաստատել է, որ մի կին մահացել է հիվանդանոց տեղափոխելիս։  

Ըստ նախնական տվյալների, որոնք վկայակոչում են լրատվամիջոցները, բեռնատար գնացքի արգելակման խափանման պատճառով այն գլորվել է բլուրից և բախվել մարդատար գնացքին։ 

Մուրմանսկի շրջանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ գնացքը շարունակել է ճանապարհը ութ չվնասված վագոններում գտնվող ուղևորներից մի քանիսի հետ։ Երկաթուղու աշխատակիցները սկսել են աշխատանքը Կնյաժայա կայարանով երթեւեկությունը վերականգնելու համար, հայտնել են նախարարությունից։ 

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։ Հաղորդվում է, որ բեռնատար գնացքի վարորդը ձերբակալվել է: