Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ղարաբաղում հայեր մնացե՞լ են, և ի՞նչ է կատարվում այժմ այնտեղ, Ալիեւը պատասխանել է.«Նույնիսկ 2023 թվականի սեպտեմբերին մեկօրյա հակաահաբեկչական գործողություն իրականացնելուց առաջ մենք պաշտոնապես հրապարակեցինք Ղարաբաղի հայերի ադրբեջանական պետությանը վերաինտեգրման ծրագիր։ Սա արվել է հրապարակայնորեն։ Այս մասին տեղադրված է համացանցում։ Որովհետև հայ հասարակության ներկայացուցիչների հետ կապ հաստատելու մեր բազմաթիվ փորձերը հաջողությամբ չեն պսակվել։ Նրանք անտեսում էին մեզ, չէին ուզում հանդիպել, չէին ուզում խոսել մեզ հետ: Իսկ հետո, ինչպես ասում են, այնտեղ ապրողների ուշադրությունը գրավելու համար այն տեղադրեցինք համացանցում։ Եվ այնտեղ ամեն ինչ շատ պարզ է գրված, դրան կարող է նայել ցանկացած մարդ՝ սկսած կրթությունից, մշակութային միջավայրի պահպանությունից, վերաինտեգրումից, ինտեգրման ուղիներից՝ կա՛մ բնակության թույլտվության, կա՛մ քաղաքացիության, կա՛մ աշխատանքի թույլտվության համար: Եթե նրանցից որևէ մեկը կարծում էին, որ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ, իրենք ապրում են ինչ-որ անհասկանալի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում», դա իրենց խնդիրն է։ Այսինքն՝ ինչպես ցանկացած մարդ։
Դե մարդ Ադրբեջանից գնում է Ռուսաստան աշխատելու, կացության կամ աշխատանքի թույլտվություն է ստանում, գրանցվում, հետո դիմում է քաղաքացիություն ստանալու համար։ Սա է գործընթացը: Եվ մենք առաջարկեցինք սա, բայց այդ ամենը մերժվեց։ Եվ երբ այնտեղ իրավիճակը փոխվեց, նրանք, ովքեր այնտեղ մնացին, շատ չկային, մոտ 30 հոգուց ավելի, մի քանիսը հետո գնացին, բայց ովքեր մնացին, նրանք դեռ սոցիալական աջակցություն են ստանում Ադրբեջանից, Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարությունից։ Բնակչության բուժումը, նրանց սնունդը, կյանքը լիովին ապահովված է»։
