Հայաստանը զինաթափել, Սահմանադրությունը փոխել, Մինսկի խումբը լուծարել. Ալիեւը վերահաստատում է իր պահանջները

Ադրբեջանի նախագահ  Ալիևը «Russia Today»-ի տնօրեն Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում եւս մեկ անգամ հաստատեց իր պահանջը՝ Հայաստանին զինաթափել: Նա  ասել է.«Խաղաղության պայմանագիրը և Հայաստանի՝ մեր դեմ միաժամանակ զինելը երկու անհամեմատելի ճանապարհ են»: Սա ասում է մի երկրի ղեկավար, որի ռազմական ծասխերը վերջին տարիներին զգալիորեն մեծացել են, իր երկիրը ձեռք է բերում գերժամանակակից զինտեխնիկա: Սակայն, նա իրեն իրավունք է վերապահում «հարեւան» երկրին թելադրել իր պահանջներն ու զինաթափել բանակը:

Ալիեւը նորից խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու իր պահանջի մասին.«….Որովհետեւ Հայաստանի սահմանադրության մեջ  անդրադարձ կա անկախության հռչակմանը, որն իր հերթին տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Որտեղ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը հայտարարված է Հայաստանի մաս։ Հետեւաբար, սահմանադրություն փոխելը մեր քմահաճույքը չէ, սրանք ուղղակի օբյեկտիվ պայմաններ են»:

«Իսկ մեր երկրորդ պայմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է։ Քանի որ այս հարցը լուծվում է կոնսենսուսով, առանց Հայաստանի համաձայնության դա ֆորմալ առումով անհնար է անել։ Թեեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը վաղուց չի գործում, այն ֆորմալ առումով գոյություն ունի։ Եվ մեր հարցն այն է, որ եթե Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, իսկ Մինսկի խումբը ստեղծվել է Ղարաբաղի հարցը լուծելու համար, ապա ինչո՞ւ է դա անհրաժեշտ։ Հայաստանի դժկամությունը լուծարելու (ԵԱՀԿ Մինսկի խումբ- խմբ.), մեզ հետ միասին ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար դիմելու ԵԱՀԿ-ին, հուշում է, որ ռեւանշիստների ծրագրերը բավականին լուրջ են։ Եթե ​​այս ամենը լուծվի, խաղաղ պայմանագրի ստորագրման համար այլեւս խոչընդոտներ չեն լինի»։