«Երբեք պատերազմ չէր լինի, եթե ես լինեի նախագահ».Թրամփ

Մարդիկ մահանում են «այն մակարդակով, որը երբևէ ոչ ոք չի տեսել» Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի ֆոնին, ասել է Դոնալդ Թրամփը։

Ելույթ ունենալով Ֆլորիդայի Պալմ Բիչից՝ նորընտիր նախագահն ասել է. «Դա դժվար է: Դա զզվելի է: Մարդիկ սպանվում են այնպիսի մակարդակի վրա, որը երբևէ ոչ ոք չի տեսել: Միակ բանը, որ կանգնեցնում է գնդակը, մարդու մարմինն է, և երկու կողմից սպանվող զինվորների թիվը աստղաբաշխական է: Ես երբեք նման բան չեմ տեսել»:

«Այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, շատ ավելի վատ է, քան մարդիկ հայտնում են երկու կողմերի համար: Մենք պատերազմներ չենք ունեցել, երբ ես թողեցի պաշտոնը, և հիմա ամբողջ աշխարհը պայթում է»։ 

Նա պնդում էր, որ Ուկրաինայի քաղաքները վերականգնելու համար կպահանջվի «100 տարի»։

«Դա 100 տարվա վերակառուցում է, և դուք երբեք չեք կարող այն ունենալ այնպես, ինչպես եղել է», — ասաց նա:

«Ինչ ամոթ է, երբեք պատերազմ չէր լինի, եթե ես նախագահ լինեի.»ասել է նա: