Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո Թուրքիան գտնվում է վերափոխման շրջանի շեմին ։
«Մենք նոր դարաշրջանի նախաշեմին ենք՝ մեր տարածաշրջանում և աշխարհում խզումների ֆոնին», — ասել է նա դեկտեմբերի 13-ին իր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից կազմակերպված միջոցառմանը։
Էրդողանը Սիրիայում նման զարգացումը գնահատեել է որպես իր կառավարության քաղաքականության արդարացում:
«Մինչ մենք փորձում ենք լուծել առկա խնդիրները, մենք պետք է կամք դրսևորենք՝ գնահատելու նոր հնարավորությունները»,- ասաց նա։ «Մեր ազգը ցույց է տվել, որ ունի այս կամքը՝ մեր կողքին լինելով 22 տարի մեր մտած յուրաքանչյուր պայքարում։
