ՌԴ նախագահ Պուտինը շաբաթ օրը իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության լիագումար նիստում անդրադարձել է միջազգային պատժամիջոցների և արտաքին ճնշումների հետևանքով առաջացած շարունակական մարտահրավերներին:
«Ռուսաստանը զարգանում է, տնտեսությունն աճում է։ Եվ դա աննախադեպ պատժամիջոցների, կոպիտ միջամտության և որոշ պետությունների իշխող վերնախավերի ճնշման ֆոնին», — հայտարարել է Պուտինը։ Նա ընդգծել է, որ «մեզ խանգարելու դրսից ոչ մի շանտաժ կամ փորձ երբեք արդյունք չի տա»։
Ռուսաստանը կհասնի իր բոլոր կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներին, հավելել է Պուտինը։
