«Վլադիմիր Պուտինը չի հրավիրվել մասնակցելու հունվարի 20-ին Դոնալդ Թրամփի երդմնակալությանը»,- հայտարարել է Մոսկվան։
Միևնույն ժամանակ, պ Թրամփը հրավիրել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինիին, չնայած սպառնում է մեծ մաքսատուրքեր սահմանել չինական ապրանքների վրա:
Թրամփի առաջիկա մամուլի քարտուղար Կարոլին Լևիթը հաստատել է, որ ինքը հրավիրել է պարոն Սիին, բայց ասել է, որ «դեռ պետք է որոշվի», թե արդյոք նա կմասնակցի:
«Սա նախագահ Թրամփի բաց երկխոսության օրինակ է այն երկրների առաջնորդների հետ, որոնք ոչ միայն մեր դաշնակիցներն են, այլ նաև մեր հակառակորդները և մեր մրցակիցները», — ասել է տիկին Լևիթը Fox News-ին տված հարցազրույցում:
