Զինվորական համազգե՞ստն էր «մեղավոր», որ պարտվեցինք

Ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության, օրերս ԱՄՆ այցով գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վաշինգտոնում հանդիպել է խոշոր Milliken & Company ընկերության փոխնախագահ Բրյուս Լաֆլամի հետ՝ քննարկելու Հայաստանի զինված ուժերի զինծառայողների համար նոր համազգեստի մշակման և մատակարարման հարցը։

Հանդիպումը տեղի է ունեցել Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի նոր համազգեստների մշակման ոլորտում համագործակցության հարցեր, մասնավորապես՝ համազգեստի տեսակների, մշակման ընթացքի, փորձանմուշների առաքման ժամկետների և իրականացման այլ ընթացակարգերի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Երևանի իշխող վերնախավի ներկայացուցիչները մեկ անգամ չէ, որ «խորհրդային ու ՌԴ զինված ուժերի ոճի» հակյական բանակի  համազգեստը «պարտվողական» է։

2025 թվականին հայկական բանակը կստանա նոր դաշտային համազգեստ, զորքերի տարբեր տեսակների համազգեստ, ինչպես նաև տոնական և անձնակազմի համազգեստ։ Հնարավոր է, որ առաքումը մասամբ ֆինանսավորվի Պենտագոնի կողմից՝ Հայաստանին ամերիկյան ռազմական օգնության շրջանակներում։