Քաթարական Al Jazeera հեռուստաալիքին սիրիական ընդդիմության քաղաքական վարչակազմի աղբյուրը հայտնել է, որ Սիրիայի անցումային կառավարության գործունեությունը վստահված է Մուհամեդ ալ-Բաշիրին երեք ամսով։ Մուհամեդ ալ-Բաշիրը գլխավորում էր Սիրիայի փրկության կառավարությունը, որի կենտրոնը Իդլիբն է։
Al Jazeera-ի աղբյուրը վստահեցրել է, որ «անցումային կառավարությունը նախադրյալներ կստեղծի մշտական կառավարության աշխատանքի համար»։
