Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին մերժել է իր երկրում ռազմական մոբիլիզացման տարիքը նվազեցնելու գաղափարը՝ մերժելով դա անելու Արևմուտքի կոչերը։
Այս տարվա սկզբին Ուկրաինան նվազեցրեց պարտադիր զորակոչի տարիքը 27-ից 25-ի: Որոշ նախկին արևմտյան պաշտոնյաներ հորդորել են Կիևին այն էլ ավելի իջեցնել մինչև 18:
«Առաջնահերթությունը պետք է լինի հրթիռների տրամադրումը և Ռուսաստանի ռազմական ներուժի իջեցումը, այլ ոչ թե Ուկրաինայի զորակոչի տարիքը», — ասել է Զելենսկին՝ մեկնաբանելով գաղափարը երեքշաբթի առավոտյան X-ում արված գրառման մեջ:
«Մենք պետք է կենտրոնանանք գոյություն ունեցող բրիգադների վերազինման և անձնակազմի պատրաստման վրա՝ այդ սարքավորումներն օգտագործելու համար: Զինվորների երիտասարդությամբ չպետք է փոխհատուցենք տեխնիկայի և մարզումների պակասը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը Կիևին կոչ էր արել մոբիլիզացիայի առումով որոշ «դժվար որոշումներ» կայացնել.«Երիտասարդներին պայքարի մեջ ներքաշելը, կարծում ենք, մեզանից շատերը կարծում են, որ անհրաժեշտ է»:
