Երկուշաբթի օրը հրապարակված ֆիննական Lannen Media-ին տված հարցազրույցում Միրզոյանին հարցրել են, թե արդյոք Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա կարող է ճնշում գործադրվել հակամարտությանը մասնակցելու համար:
«Անկեղծ ասած, մեզ երբեք չեն առաջարկել, չեն ճնշում կամ ակնկալել, որ որևէ ձևով մասնակցենք ուկրաինական պատերազմին: Փորձ չի եղել: Ռուսաստանը երբեք չի փորձել ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ միանալու ուկրաինական հակամարտությանը: Երկու երկրներն էլ 1990-ականների սկզբին ստորագրված պաշտպանական պայմանագրի անդամ են։ Ի տարբերություն շատ արևմտյան երկրների, Հայաստանը հրաժարվել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ և հրաժարվել է ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային:»,- պատասխանել է Միրզոյանը։
Միրզոյանը նշել է, որ Երևանը դադարեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), սակայն պաշտոնապես դուրս չի եկել պայմանագրից։ Նա ասել է, որ ծով ելք չունեցող փոքրիկ երկիրը «երբեք իրական աջակցություն չի ստացել» իր դաշնակիցներից, երբ նրա միջազգայնորեն ճանաչված սահմանները խախտվել են հարևան Ադրբեջանի կողմից:
