Զինյալները երաշխավորել են, որ ռուսական ռազմաբազաներին «չեն կպնի»

Ըստ տեղեկությունների՝ սիրիական զինված ընդդիմությունը մոտեցել է ռուսական երկու առանցքային ռազմակայաններին։ Տեղական աղբյուրը ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել է, որ ներկայումս իրենց վտանգ չի սպառնում։ «Ընդդիմադիր ուժերը ոչ ներխուժել են, ոչ էլ նախատեսում են ներխուժել ռուսական ռազմական օբյեկտների տարածքը, որոնք բնականոն գործում են»,- ասել է աղբյուրը։

Սիրիայում նախկին նախագահ Բաշար Ասադի կառավարությունը տապալած զինյալ խմբավորումները երաշխավորել են երկրի ներսում Ռուսաստանի ռազմական օբյեկտների և դիվանագիտական ​​առաքելությունների անվտանգությունը, կիրակի ՏԱՍՍ-ին հայտնել է Կրեմլի աղբյուրը։