Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայի քիմիական զենքի օբյեկներին. ասել է արտգործնախարարը

Իսրայելի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Սիրիայում քիմիական զենքի ենթադրյալ օբյեկտներին և հեռահար հրթիռներին:

Գեդեոն Սաարն ասել է, որ հարձակումն իրականացվել է զենքի «ծայրահեղականների ձեռքը» չընկնելու համար:

Նա մանրամասներ չի հայտնել, թե երբ և որտեղ են տեղի ունեցել հարվածները։

Սիրիան համաձայնվել է հրաժարվել քիմիական զենքի իր պաշարներից 2013 թվականին, երբ կառավարությունը մեղադրվում էր Դամասկոսի մերձակայքում հարձակման մեջ, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել, սակայն տարածված կարծիք կա, որ նա պահել է զենքի մի մասը և մեղադրվել է հետագայում դրանք կրկին օգտագործելու մեջ։