Աննա Հակոբյանը «կփրկի՞» ձախողած ընդդիմության դեմքը

Մամուլը գրում է, որ Իշխանական թիմում խոսում են, որ հաջորդ ընտրություններում իշխանության ցուցակը գլխավորելու է վարչապետի կինը` Աննա Հակոբյանը։

Վերջին շրջանում ավելի ակնհայտ է դարձել նրա գերակտիվությունը: Նա տեղական ու միջազգային հյուրեր է ընդունում, տարբեր «փողաբեր» միջոցառումներ կազմակերպում՝ «հաջողակ» տղամարդկանց «բերման ենթարկում» այդ միջոցառումներին: Փաստացի որեւէ պաշտոն չունենալով, Աննա Հակոբյանը  կառավարությունում աշխատասենյակ , աշխատակազմ, փիառ թիմ ունի։ Տարբեր մարդկանց է պաշտոնների նշանակում, պաշտոնից ազատում: Դա դուր չի գալիս ՔՊ-ականներին, բայց նրանք հո առյւոծի սիրտ չե՞ն կերել, որ այդ մասին բարձրաձայնեն:

Ինչպես ասում են՝ չկա չարիք, առանց բարիքի: Եթե այսօր ընդդիմությունը, հասարակությունը չի կարողանում իշխանությունից կառչած Նիկոլ Փոաշինյանին ու նրա խմբակին հեռացնել իշխանությունից, դրանում նրանց, հավանաբար,  օգնության կհասնի Աննա Հակոբյանը: Ցուցակի ամենաառաջին տողում նրա անվան հայտնվելը արդեն իսկ բավական է, որ անգամ՝ Փաշինյանին դեռեւս հավատացող սակավաթիվ մարդիկ գնան ու դեմ քվեարկեն ՔՊ-ին: ԱՆնա Հակոբյանը, ի տարբերություն իր վարչապետ-ամուսնու, գրեթե չունի հավատացողների ու համակիրների գոնե փոքր «բանակ»: Եթե նրա ամուսնու մանիպուլիացիաներին հավատացողներ դեռեւս կան, դեռեւս կան մարդիկդ, որ նրա ամեն մի խոսքի ետեւում ուզում են ճշմարտություն տեսնել եւ ադրարացնել նրա հայաստանակործան քայլերը, ապա Աննա Հակոբյանը դրանից զուրկ է: Դեռ ավելին. Աննա Հակոբյանը ՀՀ ղեկավարների կանանցից ամենաչսիրվածը, ամենաքննարկվածն ու ամենաքննադատված է: Եվ դրանում եմծ «ներդրում» ունի հենց ինքը՝ իր իսկ ձեւակերպմամբ՝ «թքած ունենալու նորբ արվեստին» փայլուն տիրապետելով: Տպավորություն է, թե Հակոբյան Աննան  որքան ուժ ունի, իրեն ատելու եւ քննադատելու առիթ է տալիս՝ իր պահվածքով, իր կեցվածքով, իր խոսությով, եւ մեծ ու փոքր քայլերով, որոնց մասին մամուլը միշտ գրում է: Նրան չեն սիրում ոչ միայն քաղաքական դաշտում, թիմակիցները, այլեւ անգամ իր ամուսնու երդվյալ նվիրյալ  Պողոսները, շարքային քաղաքացիները՝ մտավորականները, գիտնականները, զինվորականները, մանկավարժները, տնային տնտեսուհիները,  տաքսու վարորդները…բոլորը…

Մի խոսքով, Աննա Հակոբյանը, գլխավորելով իշխանական ցուցակը,  կօգնի մի քանի անգամ ձախողած ընդդիմությանը՝ ազատվել ՔՊ կոչված գլխացավանքից ու նրա «դոխով» առաջնորդից…