Երեկ ՀՀ արտակարգ դեսպանորդ, դիվանագետ Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերով ահազանգեց, որ այսօր ՀՀ սահմանադրական դատարանում քննվելու մի շատ վտանգավոր փաստաթուղթ.«2024թ-ի սեպտեմբերի 9-ին Կառավարությունը Սահմանադրական դատարան է ուղարկել ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային հանձնաժողովների կանոնակարգ կոչված փաստաթուղթը: Այդ փաստաթուղթն ստանալուց ընդամենը մեկ օր հետո աշխակարգային որոշմամբ, սեպտեմբերի 10-ին Սահմանադրական դատարանը որոշել է այն վերցնել դատաքննության: Այսինքն, ոչ թե ետ են վերադարձրել Կառավարությանը, ինչը պարտավոր էին անել, քանի որ դա Սահմանադրական դատարանում քննության ոչ ենթակա փաստաթուղթ է, այլ վերցրել են վարույթ եւ դատաքննության օր են նշանակել սեպտեմբերի 24-ի ժամը 11.00-ն: Այս գործի դատաքնննությունն ընթանալու է գրավոր ընթացակարգով: Այսինքն, մեզանից ոչ ոք հնարավորություն չունի լսելու, թե ինչպես է ընթանալու դատաքննությունը, թե որ դատավորը ինչ կարծիք է հայտնում դրա վերաբերյալ: Բնականաբար, ինչպես բոլոր դեպքերում, քվեարկությունն էլ լինելու է գաղտնի: Այսինքն, վաղը ժամը 11-ին սահմանադրական դատարանի դատավորները գնալու են խորհրդակցական սենյակ եւ, ամենամեծ հավանականությամբ, կայացնելու են որոշում, որը կհրապարակեն Սահմանադրական դատարանի կայքում: Իմ խորին համոզմամբ, այդ որոշման բովանդակությունը կլինի այն, որ այդ կանոնակարգը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը: Ինչու՞ եմ ես դրանում վստահ. Սահմանադրական դատարանում իշխանաըզավթումը, որն սկսվեց 2019 թ-ին Վահե Գրիգորյանին այստեղ գործուղելով, այնուհետեւ 2020թ-ին սահմանդրական հանրաքվե նախաձեռնելով ու այն տապալելով, Ազգային ժողովի կողմից հակասահմանադրական եւ հակաօրինական եղանակով Սահմանադրական փոփոխություններ եւ իշխանազավթում իրականացնելուց հետո, որն ավարտվեց 2020թ-ի սեպտեմբերի սկզբին, պատերազմն սկսվեց սպտեմբերի 27-ին: Այսինքն, իմաստը ո՞րն էր այդ իշխանազավթման. այն, որ այդ պատերազմի հետեւանքը հանդիսացող փաստաթղթերը, որոնք ստորագրեր Նիկոլ Փաշինյանը, բերեին այստեղ եւ դրանք համարեին Սահմանադրությանը համապատասխանող: Այսինքն, այն նպատակը, ինչի համար զավթվել է իշխանությունը Սահմանդարակն դատարանում, իրագործվելու սեպտեմբերի 24-ին, ժամը 11.00-ին: Այս փաստաթուղթը չափազանց վտանգավոր է Հայաստանի ճակատագրի համար: Այն իր բնույթով ամբողջութամբ պարունակում է տեխնիկական բովանդակություն: Պատմության մեջ դեռեւս չի եղել դեպք , երբ Սահմադրական դատարանը քննության առարկա դարձնի մի փաստաթուղթ, որն առընչվում է մի երկրի հետ, որի հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ: Հայաստանը Ադրբեջանի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ: Հետւեաբար այդ փաստաթուղթը պետք է ետ վերադարձվեր»:
