Խոշոր հրդեհից 5 տարի անց Փարիզի Աստվածամոր տաճարը վերաբացվեց է այցելուների և երկրպագության համար: Բացման հանդիսավոր արարողությանը, ի թիվս տարբեր երկրների առաջնորդների, ներկա էին նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը: Նրանք նաեւ առանձին հանդիպում են ունեցել Ելիսեյան պալատում, որից հետո Զելենսկին ասել է.«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ինչպես միշտ վճռական է։ Շնորհակալ եմ նրան: Մենք բոլորս ցանկանում ենք, որ այս պատերազմը հնարավորինս արագ և արդար ավարտվի: Մենք խոսեցինք մեր ժողովրդի, տեղում տիրող իրավիճակի, արդար աշխարհի մասին»։
