«Սիրիական ապստամբների ուժերը հայտարարել են, որ գրավել են մայրաքաղաք Դամասկոսը և տապալել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի «ռեժիմը», հայտնում է Reuters-ը։
Այս մասին ապստամբները հայտարարել են այսօր առավոտյան հեռուստատեսային հայտարարության մեջ՝ հավելելով, որ բոլոր բանտարկյալներն ազատ են արձակվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապստամբները ներխուժում էին մայրաքաղաք և պնդում էին, որ ամբողջական վերահսկողություն են հաստատել առանցքային Հոմս քաղաքի վրա ընդամենը մեկ օր տեւած մարտերից հետո:
Սիրիական բանակի երկու բարձրաստիճան սպաներ հայտարարել են, որ նախագահ Բաշար ալ Ասադը Դամասկոսից հեռացել է անհայտ ուղղությամբ, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Սպաները հավելել են, որ Ասադը լքել է մայրաքաղաքը ինքնաթիռ նստելուց հետո։
