Telegram-ի կանոնները խախտող օգտատերերի տվյալները կարող են փոխանցվել իշխանություններին՝ հիմնավորված հարցումներ ստանալուց հետո, իր ալիքում հայտնել է մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը ։
«Telegram-ը թարմացրել է իր ծառայության պայմանները և գաղտնիության քաղաքականությունը՝ ապահովելու հետևողականություն ամբողջ աշխարհում: Հստակեցվել է, որ հարթակի կանոնները խախտողների IP հասցեները և հեռախոսահամարները կարող են բացահայտվել համապատասխան մարմիններին՝ ի պատասխան ողջամիտ իրավական հարցումների: », — գրել է ձեռնարկատերը:
