Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատունը Սիրիայում գտնվող ռուսներին հորդորել է արաբական հանրապետությունում ստեղծված ծանր ռազմաքաղաքական իրավիճակի պատճառով գոյություն ունեցող օդանավակայաններով երկիրը կոմերցիոն թռիչքներով լքելու հնարավորության մասին։
«Սիրիայում ստեղծված ծանր ռազմաքաղաքական իրավիճակի կապակցությամբ Դամասկոսում ՌԴ դեսպանատունը հիշեցնում է Սիրիայի Արաբական Հանրապետությունում բնակվող ռուս քաղաքացիներին գոյություն ունեցող օդանավակայաններով կոմերցիոն թռիչքներով երկիրը լքելու հնարավորության մասին»,- ասվում է դիվանագիտական առաքելությանTelegram-ի ալիքում։
