Վրաստանում ձերբակալվել են ընդդիմության առաջնորդները

Թբիլիսիի քաղաքային դատարանը վրացական ընդդիմադիր «Կոալիցիա հանուն փոփոխությունների» շարժման առաջնորդ Նիկա Գվարամիային դատապարտել է 12-օրյա վարչական ազատազրկման: Վերջինս մասնակցել է խորհրդարանական ընտրություններին: Նա բերման է ենթարկվել «Դրոա»կուսակցության գրասենյակից՝ դեկտեմբերի 4-ին ընդդիմադիր շարժումների շենքում ոստիկանական խուզարկության ժամանակ։ Ապա ուժայինները գնացել են «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» մաս կազմող մեկ այլ կուսակցության՝ «Ախալի», ինչպես նաև «Միասնություն-Ազգային շարժում» դաշինքի գրասենյակ։ Բերման է ենթարկվել կոալիցիայի մեկ այլ ներկայացուցիչ Գելա Հասայան։ Հասայան բռնի ուժով ձերբակալվել է, երբ նա սկսել է բողոքել Գվարամիայի կալանավորման դեմ։