«Հայաստան» խմբակցության պատգամվոր Լեւոն Քոչարյանն այսօր անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի «հղիության» ու Արցախի «մեռելածին» լինելու մասին ելույթին:
«Ասում է՝ բնակչության արտահոսքը տեղի է ունենում մեր տարաշծաշրջանային քաղաքականության և կոնֆլիկտի պատճառով։Փորձեք դիտարկել 2004-2007 թվականների միգրացիայի դինամիկան և պարզապես մի մոլորեցրեք մեր ժողովրդին, հենց անկախ տարածաշրջանային քաղաքականությունը, տնտեսությունը և անվտանգությունն էր ապահովում միգրացիայի դրական դիմանմիկան։ Հայաստանն անվտանգ էր, Արցախը հայկական էր և մենք ունեինք ոչ թե արտագաղթ, այլ ներգաղթ։ Ինչ վերաբերում է Հայաստանի և Արցախի 30 տարվա կարգավիճակի այդ անհեթեթ համեմատությանը հղի կնոջ հետ, պետք է ասել, որ այդ համեմատության կոնտեքստում Արցախը ծնվել էր վաղուց, բոլոր դժվարությւոններով հանդերձ մեծանում էր և որին պետք էր խնամել և պաշտանել այնքան ժամանակ, քանի դեռ չի ստացել իր սեփական անձնագիրը։ Սա լոկ խոսքեր չեն կամ բարի ցակություններ չեն անիրականանալի։ Սա իրականություն էր, որի հետ հաշվի էին նստել միջազգային հանրությունը, որի շատ կետեր ֆիքսված են եղել էս 30 տարիների ընթացքում բանակցային տարբեր փաստաթղթերում, շատ երկրներ անցել են այս ճաապարհով և, ի վերջո, ստացել են դե յուրե անկախություն։ Եվ այս մասին ոգևորված խոսել է նույն Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ին ուղղված տեսաուղերձում։
Այնուամենայնիվ, այդ համեմատությունը որ տանում է հղի կնոջ հետ, պետք է ասել, որ այդ հղի կնոջ հետ նա վարվեց նույն կերպ, ինչպես վարվեց իր շարասյունը իրական հղի կնոջ հետ՝ սպանեց»,- ասել է նա
