Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հրամանագրով պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի ղեկավարության դեմ։ Այս մասին նա հայտնել է տելեգրամյան իր ալիքի տեսաուղերձում։
Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի իշխանությունների դեմ ընդդիմության բողոքի ցույցերը ցրելու համար։ Մասնավորապես, սահմանափակող միջոցների են ենթարկվել երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և ղեկավարության այլ ներկայացուցիչներ, այդ թվում՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին։
«…Ուկրաինան պատժամիջոցներ է կիրառել Իվանիշվիլիի և նրա 19 հանցակիցների նկատմամբ։ Հենց նրանք են վաճառում Վրաստանի ու ժողովրդի շահերը։ Եվ մենք Եվրոպային, Ամերիկային, աշխարհի բոլորին կոչ ենք անում գործել սկզբունքորեն»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկու խոսքով՝ «այս տարածաշրջանում անհնար է որևէ մեկին կորցնել՝ ո՛չ Վրաստանին, ո՛չ Մոլդովային, ո՛չ Ուկրաինային»։
