Ռուսաստանը պատրաստ կլինի դիտարկել Դոնալդ Թրամփի առաջարկները, Ռյաբկով

Ռուսաստանը պատրաստ կլինի դիտարկել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկները՝ ուկրաինական ճգնաժամը լուծելու համար, բայց չի զոհաբերի հիմնական ազգային շահերը, CNN-ին տված հարցազրույցում ասել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Երբ մարդիկ մեզ մոտ գան գաղափարներով, մենք ուշադիր կուսումնասիրենք դրանք, բայց, վստահ եղեք, ոչ մեր պաշտոնական դիրքորոշման հիմնական տարրերի հաշվին»,- ասաց նա։Փոխնախարարի խոսքով՝ մինչ այժմ Մոսկվան ուղղակիորեն ոչինչ չի ստացել ո՛չ անձամբ Թրամփից, ո՛չ նրա թիմից, այլ միայն լսել է, թե ինչ են հրապարակավ ասել նորընտիր նախագահի շրջապատից առանձին մարդիկ։

Թրամփը բազմիցս հայտարարել է, որ եթե Ջո Բայդենի փոխարեն ինքը լիներ ԱՄՆ նախագահը, Ուկրաինայում հակամարտությունը երբեք չէր սկսվի։ Նա նաև պնդեց, որ ընտրվելու դեպքում կարող է կարգավորման հասնել ընդամենը 24 ժամում: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ խնդիրը չափազանց բարդ է մեկ օրում լուծելու համար։
Reuters-ի փոխանցմամբ՝ այժմ առնվազն երեք ծրագիր կա, որոնք առաջ են քաշել ապագա փոխնախագահ Ջ. Ինչպես նշում է գործակալությունը, այս առաջարկներն ունեն ընդհանուր առանձնահատկություններ, մասնավորապես, դրանք ներառում են Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալուց հրաժարվելը և տարածքային զիջումներ՝ հօգուտ Ռուսաստա

РИА новости