Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ճեպազրույցում հայտարարել է, որ երեխաների և դեռահասների ներգրավումը Թբիլիսիում բռնի բողոքի ցույցերին, որը խրախուսվում է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և «արմատական ընդդիմության» կողմից, անբարոյական վարքագիծ է և լիբերալ ֆաշիզմ։
Բողոքի ցույցերը Վրաստանում սկսվել են նոյեմբերի 28-ին այն բանից հետո, երբ իշխանությունները հայտարարեցին, որ ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ բանակցությունների բացումը օրակարգից հանվել է մինչև 2028 թվականը։ Ամեն երեկո Թբիլիսիի խորհրդարանի մոտ հարյուրավոր մարդիկ են հավաքվում, որոնցից ոմանք վնասում են ենթակառուցվածքը, քարեր, մոլոտովի կոկտեյլներ և պիրոտեխնիկա են նետում անվտանգության ուժերի վրա, իսկ ոստիկանությունը օգտագործում է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։
«Լիբերալ ֆաշիզմը հայտնվել է ամենուր, այդ թվում, զարմանալիորեն, նաև այն կազմակերպություններում, որոնք պետք է զբաղվեն մեր երկրում երեխաների իրավունքների պաշտպանությամբ… Տեսաք, եղել են դեպքեր, երբ երեկ և նախօրեին ներգրավել են անչափահասների, մանկահասակ երեխաների. Բռնության մեջ գտնվող դպրոցականները»,- ասել է Կոբախիձեն։
Միաժամանակ նա հարց ուղղեց՝ ո՞վ է պատասխանատվություն կրում տեղի ունեցողի համար։
«Սա պետք չէ՞ գնահատել, ընդհակառակը, միակ բանը, որ տեսնում ենք մյուս կողմից, հուսադրող հայտարարություններն են, որը լիբերալ ֆաշիզմի շարունակությունն է, նրանց բոլոր լրատվամիջոցները, Սալոմե Զուրաբիշվիլին սրանում»,- ասել է Կոբախիձեն։
Նա նշեց, որ նման պահվածքով նախագահը, ընդդիմությունը, ընդդիմադիր լրատվամիջոցները ցույց են տալիս իրենց դեմքերը։
«Սա սովորական լիբերալ ֆաշիզմ է, երբ երեխաներին ներքաշում ես ոչ միայն քաղաքականության մեջ, այլ ուղղակի բռնության մեջ ես ներգրավում, սա ֆաշիզմ է և ուրիշ ոչինչ, լրիվ անբարոյական պահվածք է»,- ընդգծեել է վարչապետը։
Սպուտնիկ Վրաստան
