Ռուսական իշխանությունները ԱՄՆ-ում գործող Սատանայական տաճարն անվանել են որպես անցանկալի կազմակերպություն՝ պնդելով, որ քվազի-կրոնական խմբավորումը արդարացնում է բռնությունը և աջակցում է ծայրահեղական և ահաբեկչական կազմակերպություններին:
Ռուսական օրենսդրության համաձայն, ցանկացած օտարերկրյա կամ միջազգային կազմակերպություն, որը համարվում է վտանգ երկրի անվտանգության և քաղաքական համակարգի համար, կարող է պիտակվել որպես անցանկալի: Այս կարգավիճակը, ըստ էության, արգելում է նման կազմակերպություններին գործել Ռուսաստանում. նրանց բանկային հաշիվները սառեցված են, իսկ տեղական մասնաճյուղերը՝ փակված: Օրենքը խախտողներին կարող են ենթարկվել տուգանք կամ նույնիսկ ազատազրկում որոշակի հանգամանքներում:
2015 թվականին օրենսդրության ուժի մեջ մտնելուց հետո բազմաթիվ ոչ առևտրային կազմակերպություններ ստիպված են եղել փակել իրենց դռները Ռուսաստանում, այդ թվում՝ Սայենթոլոգիայի եկեղեցին և Եհովայի վկաները։
Չորեքշաբթի օրը հայտարարության մեջ գլխավոր դատախազությունը նշել է, որ «այսպես կոչված սատանայական տաճարը գրանցվել է ԱՄՆ-ում 2012 թվականին» Հարվարդի համալսարանի մի քանի շրջանավարտների կողմից: Ըստ ռուս պաշտոնյաների, խումբն ունի 23 մասնաճյուղ ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Գերմանիայում, Ֆինլանդիայում և մի շարք այլ երկրներում: Ենթադրվում է, որ այն ունի ավելի քան 10 միլիոն անդամ ամբողջ աշխարհում:
Ռուսական իշխանությունները պնդում eն, որ կազմակերպությունը «օկուլտիստական գաղափարախոսություններ է քարոզում [և] օգտագործում է սատանայական պատկերացումները՝ ավանդական հոգևոր-էթիկական արժեքները վարկաբեկելու համար»։ Սատանայական տաճարը, որն իբր վայելում է ԱՄՆ կառավարության աջակցությունը, նույնպես արդարացնում է բռնությունը և «ակտիվորեն աջակցում է ծայրահեղական և ահաբեկչական շարժումների անդամներին», պարզաբանել է գլխավոր դատախազությունը:
