ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԱՂԲԱՏԱՐ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ Է ԳԻԾ ՀԱՆԵԼ .«Հրապարակ»

«Մեր տեղեկություններով, Երեւանի ավտոբուսի վարորդների գործադուլի հետեւանքով առաջացած տրանսպորտային կոլապսը լուծելու և ըմբոստ վարորդների բացը լրացնելու համար քաղաքապետարանը ստիպված է եղել ԵԱՍՄ (Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում) հիմնարկի` աղբատար մեքենաների վարորդներին ու կանաչապատման ՀՈԱԿ-ի վարորդներին գիծ հանել։

Քաղաքապետարանը փաստի առաջ է կանգնել ու վարորդ է փնտրում։ Այսօր արդեն հայտարարել է, թե «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ՝ շարժակազմերը համալրելու համար։

Հիշեցնենք, երեկ ավտոբուսների վարորդները գործադուլի դիմեցին աշխատավարձը բարձրացնելու պահանջով, որին հաջորդեց քաղաքապետարանի կոշտ արձագանքը՝ ընդհուպ մինչև քրեաիրավական գնահատական, ինչը նոնսենս է։ Ապա թվով 32 վարորդ հեռացվեց աշխատանքից»։

«Հրապարակ»