ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի օրը մոտալուտ դատավճռից առաջ «լիարժեք և անվերապահ» ներում շնորհեց եւ ազատելով 54-ամյա Հանթեր Բայդենին, ով հունիսին երդվյալ ատենակալների կողմից դատապարտվեց թմրանյութերի օգտագործման մասին ստելու, ատրճանակ գնելու ևհարկերից խուսափելու համար: Ջո Բայդենն իր քայլն արդարացնում է նրանով, թե, իբր, իր որդին թիրախավորվել է քաղաքական պատճառներով, որ իր որդին է:
Բայդենի հայտարարությունը ցնցեց Վաշինգտոնը: Երբ նա մտավ Սպիտակ տուն 2021 թվականին, խոստացավ վերականգնել արդարադատության համակարգի «ամբողջականությունը», որը դեմոկրատների կարծիքով՝ կոռումպացված էր Թրամփի կողմից, և նա հատուկ երդվել էր չազատել իր որդուն: Նախագահը և նրա թիմը հաստատակամ էին, որ նա չի ներում շնորհի իր որդուն, ընդ որում Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը պնդում էր դեռևս նոյեմբերի 7-ին:
Իր դեմքը փրկելու համար Բայդենն ասաց.«Հանթերին առանձնացրել են միայն այն պատճառով, որ նա իմ որդին է»։
