ՆԱՏՕ-ն Ուկրաինային ներս չի թողնի, բայց շատ զենք ու փող կտա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիեւը միայն ՆԱՏՕ-ի անդամ դառնալով կարող է զսպել ՌԴ-ի ռազմական ագրեսիան: «Մենք համոզված ենք, որ Ուկրաինայի անվտանգության միակ իրական երաշխիքը, ինչպես նաև Ուկրաինայի և այլ պետությունների դեմ Ռուսաստանի հետագա ագրեսիայի զսպող միջոցը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի լիիրավ անդամակցությունն է».- գրված է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ: :

Զելենսկին կիրակի ասել է, որ Կիևը հուսով է, որ ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարները Բրյուսելում հանդիպելով Ուկրաինայի բարձրաստիճան դիվանագետի հետ «առաջարկություններ» կանեն՝ իր երկրին անդամակցելու կառույցին:

Այսօր, սակայն, ՆԱՏՕ-ի  գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, սառը ցնցուղ  լցրեց Զելեոնսկու ցանկության վրա: Նա, նախ ծանր ձմեռ է  կանխատեսեց Ուկրիանայի համար,  եւ  ռազմական օգնության նոր փաթեթ առաջարկեց՝ 40 մլրդ  եվրո, որը համաձայնեցրել է ԱՄՆ-ի հետ: «Անդամակցության հարց իրենց օրակարգում չկա».- ասաց կառույցի գլխավոր քարտուղարը: