Հարավային Կորեայի նախագահը ռազմական դրություն է հայտարարել՝ գլխավոր ընդդիմադիր կուսակցությանը մեղադրելով Հյուսիսային Կորեային համակրելու և խորհրդարանը վերահսկելու մեջ։

  Այդ որոշումն առաջացրել է բողոքի մեծ ալիք: Մինչ քաղաքական գործիչները հավաքվում են Հարավային Կորեայի Ազգային ժողովի շենքի ներսում, խորհրդարանի աշխատակազմը փորձում է կանգնեցնել զինվորների մուտքը: Խորհրդարանի աշխատակազմը բարիկադներ է ստեղծել՝ զինվորներին արգելափակելու համար
: Որոշ աշխատակիցներ օգտագործել են բազմոցներ և սեղաններ՝ պատնեշ ստեղծելու համար, մինչդեռ ավելի վաղ հեռուստատեսային կադրերը ցույց էին տալիս, որ նրանք օգտագործում էին կրակմարիչներ: 
Խորհրդարանի շենքի մոտ մի կին պառկել է ճանապարհին, որպեսզի արգելափակի բանակային զորամաս տեղափոխող մեքենան։ 
Զինվորականները «կարող են փորձել ձերբակալել պատգամավորներին», զգուշացնում է ընդդիմության առաջնորդը:

Հարավային Կորեայի գլխավոր ընդդիմության առաջնորդ Լի Չժե Մյունն արձագանքել է ռազմական դրության հայտարարությանը` ասելով, որ այն «հակասահմանադրական է»:

Այս քայլի մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը՝ ուշ երեկոյան անակնկալ հեռուստատեսային ուղերձում:

Լին ասաց, որ խորհրդարանը կփորձի չեղարկել ռազմական դրությունը, սակայն նա մտավախություն ունի, որ զինվորականները կփորձեն ձերբակալել խորհրդարանի անդամներին: