ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը պարգևատրվել է։ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը այսօր ֆրանսիահայ գործչին պարգևատրել է Պատվո լեգեոնի ասպետի մեդալով՝ Ֆրանսիային նվիրված իր գործունեության համար։ Ֆրանսիացի մեր զրուցակիցը նշեց, որ Ֆրանսիայի ամենաբարձր պարգեւներից է:
Հիշեցնենք, որ Մուրադ Փափազյանը կարևորագույն դեր է խաղացել և խաղում հայ-ֆրանսիական հարաբերություններում և ընդհանուր առմամբ Ֆրանսիայում հայկական պետականության շահերի պաշտպանության հարցերում։ Նա ՀՅԴ Բյուրոյի անդամ է եւ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ:
Նա վարչապետ Փաշինյանի որոշմամբ մի քանի տարի առաջ զրկվել էր Հայաստան մուտք գործելու իրավունքից, որը վերականգեց դատական կարգով` մեկ տարուց ավելի տեւած դատաքննության արդյունքում դատարանը պարտավորեցրեց վերացնել այդ սահմանափակումը:
