Քննարկվում է Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի կողմից զորքեր տեղակայելու հարցը

«Ազատություն» ռադիոկայանը հայտնում է, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան դիտարկում են Ուկրաինայում իրենց զորքերը տեղակայելու հնարավորությունը, եթե պայմանավորվածություններ ձեռք բերվեն առաջնագծում հրադադարի մասին։  Խոսքը սահմանազատման գծում զինվորական անձնակազմի տեղակայման մասին է՝ վերահսկելու հրադադարը, որը հնարավոր կլինի հասնել բանակցությունների արդյունքում։ Քննարկումն ընթանում է առանձին մայրաքաղաքների, ոչ թե ՆԱՏՕ-ի մակարդակով։

Աջակցության կոնկրետ տարբերակների մշակումն անհրաժեշտ է նաև Դոնալդ Թրամփի վարչակազմի միջնորդությամբ եվրոպացի դաշնակիցների մասնակցությունը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցություններին ապահովելու համար, ասել է զրուցակիցը «Ազատություն» ռադիոկայանին։