Սիրիան բաժան-բաժա՞ն են անում. ի՞նչ են խոսել Թուրքիան եւ ԱՄՆ-ն

«Թուրքիայի Արտաքին գործերի նախարար  Հաքան Ֆիդանը կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ: Ըստ թուրքական լրատվամիջոցների, զրոյցի ընթացքում քննարկել են նաեւ Սիրիայումի վերջին զարգացումներին: «Թուրքիան դեմ է արտահայտվել  տարածաշրջանի զարգացումներին:Դրանք կուժեղացնեն տարածաշրջանում անկայունությունը, մենք երբեք թույլ չեն տա ահաբեկչական գործողություններ՝ ուղղված սիրիացի խաղաղ բնակիչներին։ Ֆիդանը կրկնել է Թուրքիայի դիրքորոշումն ընդդեմ ցանկացած գործողության, որը կարող է սրել տարածաշրջանում անկայունությունը և ընդգծել Սիրիայում լարվածության նվազեցման կարևորությունը։Նա ընդգծել է, որ Սիրիայում խաղաղության և կայունության հասնելու համար անհրաժեշտ է քաղաքական գործընթացի ավարտը ռեժիմի և ընդդիմության միջև։

Նախարարը նաև հստակեցրել է, որ Թուրքիան թույլ չի տա որևէ ահաբեկչական գործողություն ո՛չ իր տարածքի, ո՛չ էլ սիրիացի խաղաղ բնակչության դեմ».- գրում է թուրքական լրատվամիջոցը

 Հ/Գ Ակնկալել, թե Թուրքիան կամ ԱՄՆ-ը անշահախնդիր ձեւով  ուզում են  վերականգնել սիրիացիների խաղաղ կյանքն ու անդորրը, միամտություն կլինի: Պարզապես ստեղծվել է հարմար պահը, որ գերտերությունները կարող են բաժան-բաժան անել թուլացած եւ գրեթե սպառված Սիրիա պետության տարածքը…Ուստի, նման «մտահոգ» հետախոսազրույցներ ու հանդիպումներ հաճախ կլինեն…