Արաբական Պետությունների Լիգան սատարում է Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադին

ԱՊԼ-ն յատրարություն է տարածել, որով արտահայտում է իր պաշտպանությունը Սիրիային եւ նրա նախագահին:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.«Մենք մեծ մտահոգությամբ հետևում ենք Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին և ընդգծում ենք Սիրիայի միասնությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը։ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները բացում են բազմաթիվ հնարավորություններ, ներառյալ քաոսը, որոնցից ահաբեկչական խմբավորումները կարող են օգտվել իրենց գործունեությունը վերսկսելու համար»: