«Նրանք հանուն ոչնչի չեն զոհվել, այլ հանուն երկրի ու իրենց երեխաների ապագայի». Զելենսկին մերժում է Աննա Հակոբյանի թեզը

SKYnews-ի րագրող Ստյուարտ Ռամզին մանարամասներ է ներկայացրել իր եւ Զելենսկու ունեցած հարցազրույցից:

«Ես հարցրեցի, թե արդյոք այս բոլոր տառապանքներից և մահերից հետո մարդիկ մտածում էին, թե արդյոք այդ ամենը արժեր, որ զոհաբերությունը չափազանց շատ էր: Այս հարցը զգացմունքային թվաց, քանի որ անորոշ կերպով մերժում էր այդ գաղափարը:

«Մեր ժողովուրդն իր կյանքը ոչնչի համար չտվեց, նրանք իրենց կյանքը տվեցին իրենց երեխաների ու թոռների և այսօր բոլոր ուկրաինացիների կյանքի համար: Եվ այդ մարդիկ կատարում են ոչ միայն իրենց անձնական, այլեւ սահմանադրական պարտքը՝ պաշտպանելու իրենց երկիրը:Այն ուկրաինացիները, որոնք մահացել են, «արդեն հաղթել են», ինչպես որ եթե չզոհաբերեին իրենց ժամանակը, կյանքը, հարմարավետությունը, ապա Պուտինը կնվաճեր ողջ Ուկրաինան։»։

Վերջոմ, ես նրան հարցրի, թե ինչպես է պատերազմն ազդել իր ընտանիքի և իր վրա, և նրա պատասխանը հաստատ սրտից էր.«Չնայած մենք ունենք հեռավորություն մեր միջև, չնայած մենք չենք կարող տեսնել միմյանց ամեն պահ կամ ամեն օր, մենք շատ մոտ ենք»:

Հ/Գ ՀՀ վարչապետի կին Աննա Հակոբյանը դեռեւս մինչեւ արցախակործան 2020թ-ի պատերազմը հայտարարեց, որ մինչ այդ հայերը պատերազմներում զոհվել են հանուն ոչնչի: Դա այն ժամանակ, երբ մենք հաղթած երկիր  էինք, Արցախը մեր, մերն էր, սահմանները մերն էին: Հսկայական տարածքային ու մարդկային կորուստներ ունեցած Ուկարինայի ղեկավարը հերքում է Աննա Հակոբյանի թեզը՝ նրանք հանուն ոչնչի չեն զոհվել…

Նաիրա Վանյան