Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զենեսկու գործերը լավ չեն այն բանից հետո, երբ ԱՄն-ում նախագահ ընտրվեց Դոնալդ Թրամփը, ով եկել է խոստումով, որ վերջ է դնելու ռուս-ուկրաինական պատերազմին: Իսկ թե այդ վերջը ի՞նչ կորուստներով կամ ձեռբերումներով կլինի, դեռեւս պարզ չէ: Դրան զուգահեռ՝ հեռացող նախագահ Բայդենն է պատերազմը թեժացնում, հրահրում, ՌԴ-ի վրա հրթիռներ արձակելու իրավունք տալիս Ուկրաինային: Ռուսաստանից, բնականաբար, ավելի կոշտ պատասխաններ են ետ վերադառնում: Զելենսկին եվրոպական երկրների վրա էլ չի կարող հույս դնել: Իսկ Թրամփի վերադարձի ժամկետը մոտենում է: Երկարատեւ պատերազմից արյունաքամ եղած երկրի նախագահը գտել է հարցի լուծումը. Ուկրաինայի այն տարածքները, որոնք դեռւեւս Կիեւի վերահսկողության տակ են, մտցնել ՆԱՏՕ-ի ազդեցության ու պաշտպանության տակ: Իսկ Ռուսաստանի գրաված տարածքները կվերադարձվեն հետագայում ՝ բանակցությունների ճանապարհով: Իր այս ծրագրի մասին Զելենսկին ասել է Բրիտանական SKY news-ի լրագրողին տված հարցազրույցում. «Որպեսզի ավարտվի պատերազմի թեժ փուլը, պետք է արագ հրադադարի մասին համաձայնագիր կնքել, երկրի չզբաղեցված հատվածներին պետք է առաջարկվի ՆԱՏՕ-ին անդամակցությունը, վերցվի «ՆԱՏՕ-ի հովանու ներքո»՝ թույլ տալով բանակցել մնացածների վերադարձի մասին ավելի ուշ «դիվանագիտական ճանապարհով: Մենք պետք է դա անենք արագ»:
