Վրացական ակումբները հայտարարեցին հանգստյան օրերին նախատեսված բոլոր երեկույթների չեղարկման մասին և կոչ արեցին բոլորին միանալ բողոքի ակցիային։
«Թբիլիսյան ակումբային ասպարեզը երբեք չի ենթարկվել ռեպրեսիվ ուժերին, և այն դեռևս հրաժարվում է տեղի տալ ապօրինի կառավարության կոռուպցիոն փորձերին՝ ոչնչացնելու մեր հասարակության հավաքական նվաճումները», — ասվում է ակումբների համատեղ հայտարարության մեջ:
Այդ ընթացքում Թբիլիսիի կենտրոնում շարունակվում է ինքնաբուխ բողոքի ակցիան։ Վրաստանի խորհրդարանի շենքի վրա կրակ և ծուխ է նկատվել, տեղական ալիքները հայտնում են, որ տեսախցիկներ տանող մալուխը բռնկվել է։ Բացի Թբիլիսիից, հանրահավաքներ են տեղի ունենում ողջ Վրաստանում՝ Բաթումիում, Քութայիսիում, Զուգդիդիում, Գորիում, Չխորոցկայում և Փոթիում։
