Վրաստանն այլևս շահագրգռված չէ հաջորդ չորս տարիների ընթացքում գնալ Եվրամիությանն ինտեգրվելու ճանապարհով, սա երկրի իշխանությունների ինքնիշխան որոշումն է, որը չափազանց հիասթափեցնող է, ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։
Նախօրեին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ իշխանությունները որոշել են օրակարգից հանել Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների բացումը մինչև 2028 թվականը և որոշել են հրաժարվել կառավարության համար դրամաշնորհներ ստանալուց։ Դրան հաջորդեցին բազմաթիվ բողոքի ցույցեր, որոնք ավարտվեցին հատուկ ջոկատայինների կողմից ցուցարարների մաքրմամբ։
«Մենք բացել ենք մեր դռները՝ Եվրամիության դռները Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի առաջ: Ուկրաինան և Մոլդովան առաջ են շարժվում արագ տեմպերով: Ինչպես երեկ լսեցինք, Վրաստանն այլևս շահագրգռված չէ գնալ ինտեգրման ճանապարհով: Եվրամիությունը առաջիկա չորս տարիների ընթացքում դա վրացական իշխանությունների ինքնիշխան որոշումն է, բայց չափազանց հիասթափեցնող և չափազանց տխուր»,- նշել է դեսպանը։
