Հայաստանի քարտեզը փոքրանում է, պետականությունը մաշվում, մենք Փաշինյանենց բեմադրած «տիկնիկային թատրոններն» ենք քննարկում…

Հայաստանը կանգնած է նոր աղետի շեմին: Ու դրա պատճառը միայն այն չէ, որ դրսի թշնամիներն են ատամները սրած սպասում հերթական անգամ Հայաստանը հոշոտելուն: Այո, Ալիեւը  չի թաքցնում, որ պատրաստվում է գալ ու «տիրություն ունել» իր բառերով ասած՝ «Արեւելյան Ադրբեջանին»: Ադրբեջանն ու Իրանը «բարիշել են», ու  այդ հաշտությունը «Զանգեզուրի միջանցքի» մասին է…

Մեր խնդիրնը մեր երկրի ներսում է՝ նստած Կառավարության շենքում: Վարչապետի պաշտոնն զբաղեցնող մարդն այլեւս չի թաքցնում, որ կատարում է ադրբեջանաթուրքական տանդեմի պահանջները: Եթե դա նախկինում անում էր վախվորած, թաքուն, քողարկված, հիմա անում է բացահայտ, առանց թաքցնելու: Արեւմտյան Հայաստանի ու «Արեւելյան Ադրբեջանի» միջեւ հավասարության նշան դնելով, նա Ալիեւի ձեռքին «լիազորագիր» դրեց, որ երբ ուզի, ոնց ուզի՝ գա իր «հայրենիքի ետեւից»: Այո, Փաշինյանն այս ամենն անում է ու կանի, քանի որ անում է ու մարսում է, որովհետեւ ձեռքը բռնող չկա. կամ՝ չկարողացանք, կամ՝ շատ չցանկացանք:
Իսկ մենք զբաղված է մեկնաբանելով Փաշինյանի ու իր կնոջ բեմարդած ներկայացումները: Քննարկում ենք նրա հեծանիվ քշելը, Աննայի հագ ու կապը, պահվածքը,  նոյմեբերի 9-ին ոչ համահունչ խրախճանքն ու օտարերկրյա «կրուիզները»: Քննարկում ենք առանց մեզ հարց տալու՝ իսկ Աննային ի՞նչ է եղել, որ չուրախանա. մարդն իր կողակցի հետ հաջողությամբ անում է այն բոլոր ծրագերը, ինչի համար եկել են կամ բերվել են իշխանության: Քննարկում ենք ուսապարկերին գործից հանելը եւ նոր ուսապարկերով փոխարինելը: Հասարակության լայն շերտերին անծանոթ մնացին ինչպես հեռացվածները, այնպես էլ նոր նշանակվածները: Այնպիսի ակտիվությամբ ենք քննարկում Աղազարյան Հովոյի մանդատը վայր դնել-չդնելու հարցը, կարծես թե նրա մանդատից է կախված Հայաստանի լինելիությունը: Իսկ նրա ռուսաստանաբնակ ընկերոջ գալ-չգալն այնքան  սպասված լուր է շատերի համար, կարծես թե Քրիստոսի երկրորդ գալուն սպասելիս լինեն:

Փաշինյան-Հակոբյան  զույգը հեշտությամբ կարողանում է տեսարաններով ապահովել հասարակությանը: Այդ գործի վրա նրանք լավ մասնագիտացված են: Ցավոք, հասարակությունը, քաղաքական գործիչները, մենք՝ լրագորղներս, եւ առհասարակ, բոլորս, չուենք այդ տեսարանները չքննարկելու եւ դրանց մանիպուլիացիաներին չտվելու իմումիտետ: Համընդհանուր թմբիրի մեջ է հասարակությունը:

 

Իսկ մեր շուրջ պայթյունավտանգ իրադարձություններ են սպասվում. Թուրքիայի խորհրդարանում հայտարարվում է, որ 2025թին կսկսվի քարտեզում պատկերված Կարս-Նախիջևան երկաթուղու կառուցումը, որը «Զանգեզուրի միջանցք» կոչվածի հենքն ու շարունակությունն է: Հայաստանում դա գաղտնի է պահվում:  Մեր օրակարգում այս նախագծի մասին գրեթե չի խոսվում, մինչդեռ այն սողացող օձի պես շարունակում է մոտենալ ու օղակել Հայաստանը` վերջինիս խեղդելու համար:

Հայաստանը գնում է թուրքական ու ադրբեջանական հերթական պահանջի իրականացմանը՝ բանակի լուծարմանը:
Իսկ համացանցում տեսանյութեր են տարածվում, տարբեր աղբյորներ հայտնում են, որ Ջերմուկի դիրքերից զինվորներին տեղափոխում են Արմավիր ու նրանց փոխարինողներ չկան, չեն տանում: Ըստ այդ աղբյորների, Ջերմուկում զորք չկա: Ավելի ճիշտ՝ կա, ադրբեջանականը, որը արդեն տեւական ժամանակ նստած է այնտես: Իսկ մեր գլխավոր զինվորականները սպասում են, թե ՝ կսովածանան, ետ կգնանա:

Իսկ այս ամենին զուգահեռ իրականությունը՝ էժան բեմադրություններ թե կառավարությունում, թե ԱԺ-ում… նաեւ ընդդիմադիրների դերակատարմամբ…

Նաիրա Վանյան