«Ռուսաստանը Ուկրաինայում ընտրում է թիրախներ, որոնք կարող են ներառել «որոշումների կայացման կենտրոններ» Կիևում՝ ի պատասխան ուկրաինական հեռահար հարվածների Ռուսաստանի տարածքին արևմտյան զենքով»,-ասել է Վլադիմիր Պուտինը։
Մոսկվայի կողմից ձեռնարկված հարձակումները դեռևս չեն հարվածել Ուկրաինայի մայրաքաղաքի կառավարական շենքերին, որը մեծապես պաշտպանված է հակաօդային պաշտպանությամբ:
«Իհարկե, մենք կպատասխանենք Ռուսաստանի տարածքին շարունակվող հարվածներին արևմտյան արտադրության հեռահար հրթիռներով, ինչպես արդեն ասվել է, այդ թվում՝ «Օրեշնիկի» փորձարկումը մարտական պայմաններում: Ներկայումս ՊՆ-ն և Գլխավոր շտաբը ընտրում են թիրախներ, որոնք խոցելու են ուկրաինական տարածքում: Դրանք կարող են լինել ռազմական օբյեկտներ, պաշտպանական և արդյունաբերական ձեռնարկություններ կամ Կիևում որոշումների կայացման կենտրոններ».-ասել է Պուտինը նախկին խորհրդային երկրների անվտանգության խորհրդի հանդիպման ժամանակ, Ղազախստանում:
Նա վստահեցրել է, որ ռուսական առաջադեմ հրթիռային համակարգերի արտադրությունը 10 անգամ գերազանցում է ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքի արտադրությունը, և որ Մոսկվան ծրագրում է ավելի մեծացնել արտադրությունը:
