Ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը ենթադրությունների տեղիք է տալիս, թե դա ինչ կարող է նշանակել Ուկրաինայի պատերազմի համար, որը նորընտիր նախագահը խոստացել էր ավարտել պաշտոնը ստանձնելուց հետո մեկ օրվա ընթացքում:
Նրա հաղթանակը շատերի մոտ անհանգստություն է առաջացրել, որ ԱՄՆ-ը կարող է դադարեցնել Կիևի ֆինանսավորումը:
Այժմ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը վերջին օրերի ընթացքում քննարկել է մի քանի սցենարներ՝ պատերազմն ավարտին հասցնելու համար:
