Ռուսաստանը գիշերը 90 հրթիռ և 100 ԱԹՍ է արձակել Ուկրաինայի տարածք․ Պուտին

Ռուսաստանը գիշերը համալիր հարված է հասցրել՝ օգտագործելով 90 հրթիռ և 100 անօդաչու թռչող սարք՝ խոցելով 17 թիրախ՝ ռազմական օբյեկտներ և Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերություն։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանի Դաշնության նախագահը, ելույթ ունենալով Աստանայում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում, հիշեցրել է Ռուսաստանի «Կալիբր», «Դաշույն» և «Ցիրկոն» համալիրների մասին։

«Այս գիշեր մենք համալիր հարված ենք հասցրել՝ օգտագործելով նմանատիպ դասի 90 հրթիռ և 100 անօդաչու թռչող սարք՝ խոցելով 17 թիրախ՝ ռազմական օբյեկտներ, պաշտպանական արդյունաբերության օբյեկտներ և դրանց ապահովման համակարգեր», — ասել է Պուտինը։

ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության կողմից այդ հարվածներն իրականացվել են ի պատասխան ամերիկյան ATACMS հրթիռներով ռուսական տարածքին հասցվող հարվածների։