Ըստ Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մահմեդ Քաջիրի, Թուրքիան համաշխարհային շուկայում ունի գերիշխող դիրք՝ անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում՝ ունենալով տպավորիչ 70 տոկոս մասնաբաժին:
Թուրք նախարարի այս հայտարարությունները հնչեցին այն բանից հետո, երբ միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարեց, որ, ապագան պատկանում է անօդաչու սարքերին, այլ ոչ թե անձնակազմ ունեցող նախագծերին:
Քաջըրն ընդգծել է, որ Թուրքիան գտնվում է Մասկի ուրվագծած այս հետաքրքիր ապագայի առաջնագծում։
«Այն երկրները, ինչպիսիք են Իսրայելը, Ամերիկան և Չինաստանը, արտադրում և արտահանում են այս ոլորտում, սակայն Թուրքիան առանձնանում է որպես համաշխարհային առաջատար թե՛ շուկայի չափերով, թե՛ տեխնոլոգիաներով»,- ասել է Քաջըրը։
Թուրքիան մեծացրել է իր արտադրական հնարավորությունները ոչ միայն պաշտպանության, այլ նաև առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտներում։
