«Վրաստանում նոր գունավոր հեղափոխություն իրականացնելու փորձեր են արվել արևմտյան հետախուզական ծառայությունների կողմից»,-ասել է ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։
Խորհրդարան մտած բոլոր չորս ընդդիմադիր ուժերի առաջնորդները հրաժարվում են աշխատել Վրաստանի 11-րդ գումարման օրենսդիր մարմնում՝ պնդելով, որ հոկտեմբերի 26-ի ընտրություններում տեղի է ունեցել տոտալ կեղծիք։ Նրանք պահանջում են չեղյալ համարել իրենց արդյունքները, միջազգային հետաքննություն անցկացնել այս հարցով, հետո նոր ընտրություններ։
«Հյուսիսատլանտյան դաշինքի ագրեսիվ քաղաքականության իրականացման շրջանակներում հետխորհրդային տարածքում ընդլայնվում են արևմտյան հետախուզական ծառայությունների, դիվանագիտական գերատեսչությունների և նրանց կողմից վերահսկվող ոչ կառավարական կազմակերպությունների և լրատվամիջոցների դիվերսիոն գործունեությունը Վրաստանում հերթական գունավոր հեղափոխությունն իրականացնելու համար»,- ասել է Բորտնիկովը ԱՊՀ երկրների անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպմանը Մոսկվայում։
Նրա խոսքով, այս ամենը վկայում է այն մասին, որ Արևմուտքի հետ սիրախաղը կապված է անվտանգության զգալի ռիսկերի հետ, որոնք կարող են վերածվել ինքնիշխանության և սահմանադրական կարգի լիարժեք սպառնալիքի՝ եվրաատլանտյան վեկտորից ցանկացած շեղումով։
Խորհրդարանական ընտրություններ 2024
Վրաստանում առաջին անգամ խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին միայն համամասնական ընտրակարգով (կուսակցությունների ցուցակների հիման վրա) և լայնամասշտաբ էլեկտրոնային տեխնոլոգիաների՝ ձայների ստուգման և հաշվման ապարատի օգտագործմամբ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արդյունքները, որոնց համաձայն «Վրացական երազանքը» հավաքել է ձայների 53,93%-ը, մերժել են ճանաչել խորհրդարան մտած բոլոր չորս ընդդիմադիր ուժերը, նրանց աջակցող հասարակական կազմակերպությունները և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ հայտարարելով լիակատար կեղծիք։
Վրաստանի նախագահին կոչ են արել ապացուցել ընտրակեղծիքները կամ ընդունել, որ ինքը բամբասում է>>
Այս պահին Վրաստանի դատախազությունը, ՆԳՆ-ն և Հատուկ քննչական ծառայությունը հետաքննում են նախընտրական շրջանում և քվեարկության օրը կատարված ենթադրյալ հանցագործությունների 47 դեպք։
Հետաքննությունը սկսվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, իշխող և ընդդիմադիր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների դիմումների, ինչպես նաև ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության հիման վրա։
