ԱՄՆ-ի երկակի ստանդարտները

ԱՄՆ վարչակազմը չի ընդունում, որ ՌԴ եւ Իսրայելական պաշտոնյաների նկատմամբ ՄՔԴ-ի կալանավորվամ օրդերները հավասար են եւ պնդում են որ երկու գործերն սկզբունքորեն տարբեր են:

 Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով ՄՔԴ-ի նկատմամբ ԱՄՆ-ի մոտեցման տարբերության մասին հարցին, ասել է.«Չեմ կարծում, որ համարշեքություն կա Ռոեւսաստանի եւ Դեմ եւ Իսրայելի դեմ հարուցած գործերի միջեւ: Ռուսաստանը ժողովրդավարական երկիր չէ, չունի գործող, անկախ իրավական համակարգ և չի հետաքննում իր զինվորների կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները։ Իսրայելը, մյուս կողմից, ժողովրդավարական երկիր է՝ անկախ դատական ​​համակարգով, որը հարյուրավոր բաց գործեր ունի իր զինվորների դեմ մեղադրանքների վերաբերյալ: Կարևոր է, որ այս գործընթացները շարունակվեն»։

 Հիշեցնենք, որ անցյալ տարի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը աջակցություն էր հայտնել ՄՔԴ-ի կողմից Պուտինին կալանավորելու հրամանին` կոչ անելով անդամ երկրներին կատարել դատարանի առջեւ ստանձնած պարտավորությունները: Այդուհանդերձ, Վաշինգտոնը դեմ է ՄՔԴ-ի կողմից իսրայելական առաջնորդների դեմ ուղղված հրամաններին:

ԱՄՆ-ն տեսնում է ՌԴ-ի՝ ոչ  ժողովրդակարական եւ ոչ իրավական կողմերը, չի տեսնում Իսրայելի կողմից իրականացվող ցեղասպանությունները Մերձավոր Արերեւլքում, միլոնավոր անմեղ մարդկանց զոհվելը, այդ թվում՝ կանանց ու երեխաների, տարածաշրջանում ստեղծած հումանիտար աղետը, ավերածությունները…

Նաիրա Վանյան