Կատակերգու Ջո Ռոգանը իր փոդքասթի եթերում մեղադրել է Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենին՝ Ռուսաստանի դեմ երրորդ համաշխարհային պատերազմ հրահրելու մեջ։
Հումորիստի խոսքով՝ Վաշինգտոնի հեռացող վարչակազմն իրավունք չունի որոշումներ կայացնել, ինչպիսին է Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի հեռահար հրթիռային հարձակումների արգելքը հանելը։ «Զելենսկին ասում է, որ Պուտինը վախենում է: Դու գնա… Գնացե՛ք բոլորդ։ Դուք պատրաստվում եք սկսել Երրորդ համաշխարհային պատերազմը»,- ասել է Ռոգանը։
«Տարեց և ոչ հանրաճանաչ նախագահ Բայդենը պետք է խուսափի այնպիսի գործողություններից, որոնք սրացում են հրահրում իշխանության անցման ժամանակ», ասել է Ռոգանը։
Հաղորդավարը նաև ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի արձագանքի վրա՝ Ուկրաինայում «Օրեշնիկ» հրթիռային համակարգի փորձարկման տեսքով։ Նրա կարծիքով՝ նման հրթիռով միանգամայն հնարավոր է միջուկային հարված հասցնել, որը կփոխի աշխարհը։ Այս տեսակի էսկալացիայի մեղքը կրելու են բացառապես հեռացող նախագահ Բայդենը և նրանք, ովքեր ֆինանսավորում են Կիևը։
«Սա պրոքսի պատերազմ է, այս ամենը կատարյալ խելագարություն է: Նստեք բանակցությունների սեղանի շուրջ, համաձայնեք, վերջ տվեք բոլորին սպանել»,- կոչ է արել նա։
